Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Ես չեմ ուզում ներկա լինել դատական նիստերին, ես իրան հարց չունեմ տալու, իմ խնդիրը պատվիրատուների հետ է» (Տեսանյութ)

Մայիս 13,2015 12:07

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Լևոն Ավետիսյան) մեկնարկեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով նախնական դատական նիստը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, որը դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Դատարանի դահլիճում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պատմեց դեկտեմբերի 11-ի եղելությունը: Սկզբում նա չէր ցանկանում ևս մեկ անգամ վերաշարադրել այդ ամենը՝ պատճառաբանելով, որ իր գրավոր ցուցմունքում գրվածին ոչինչ չունի ավելացնելու: Դատավորը խնդրեց այնուամենայնիվ պատմել: Արամ Մանուկյանը պատմեց: Կատարվածի պատճառով Արամ Մանուկյանը 10 օր պառկել է հիվանդանոցում երկու ամիս քսան օր ստացել ամբուլատոր բուժում:

Ամբաստանյալի ներկայացուցիչն հարցրեց՝ թշնամիներ ունե՞ք, երբևէ դեպք եղե՞լ է, որ ՀՀ նախագահի հասցեին հայհոյանքներ հնչեցնել, Արամ Մանուկյանը հայտարարեց. «Ոչ»: Այնուհետև արձագանքեց, թե «Դուք ոնց որ Սերժ Սարգսյանի փաստաբանն եք»:

Արամ Մանուկյանը նշեց, թե սա իր քաղաքական գործունեության հետ կապված պատվեր է, ու իր խնդիրը ամբաստանյալի հետ չէ, պատվիրող կողմի հետ է: Պարոն Մանուկյանը հայտարարեց, որ ինքը ՀՀ ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ուստի իր քաղաքական գործունեության համար է դա արվել:

Արամ Մանուկյանը ի պատասխան դատավորի հարցի հայտարարեց, որ նյութական պահանջ չունի և չի ցանկանում, որ քրեական գործը կասեցվի:

Արամ Մանուկյանը հայտարարություն արեց դատարանի դահլիճում ու ասաց, որ այլևս չի մասնակցելու դատական նիստերին, քանի որ «կողմերի հետ անելիք չունի» իր գործը ուղիղ դատավորի հետ է: Այնուհետև նշեց, թե կամ պետք է դատարանը որոշում կայացնի, որպեսզի բաց ճակատ լինի ղեկավարության առաջ, կամ իր ընտանիքի ընկերների ու խղճի:

Արամ Մանուկյանը դատավորին հարցրեց՝ ի՞նչն էր Ձեզ խանգարում ուղղակի հետ վերադարձնել գործը: Դատավորը պատասխանեց, թե այլևս այդ իրավունքը չունեն: Այնուհետև օրենսդրությունից հղումներ կատարեց, թե Արամ Մանուկյանը պարտավոր է ներկա լինել դատական նիստերին, հակառակ դեպքում դատարանն իրավունք ունի նրան բերման ենթարկել, եթե նրա ներկայությունը անհրաժեշտ է:

Արամ Մանուկյանը հայտարարությունից հետո նստեց դահլիճում ու ի պատասխան դատավորի ասածներին՝ ասաց, թե ինչ եք ուզում ես այստեղ անելիք չունեմ:

Նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հիմնավորելով, թե ինչու է Արամ Մանուկյանը նման ցանկություն հայտնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031