Լրահոս
Օրվա լրահոսը

Նման իրավիճակում արտահանումն ուղղակի անհնար է դառնում. «Ժողովուրդ»

Մայիս 13,2015 11:27

Բացի ռուբլու արժեզրկումից, դոլարի եւ եվրոյի կտրուկ բարձրացումից, ռուսական շուկայում ստեղծված անկայունությունից, հայ գործարարներին առաջիկայում սպասվում է եւս մեկ նոր մարտահրավեր։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մի շարք գործարարներ հայտարարեցին, որ նման իրավիճակում արտահանումն ուղղակի անհնար է դառնում։ Էլէներգիայի թանկացումն անխուսափելիորեն հանգեցնելու է նաեւ մի շարք ապրանքատեսակների թանկացմանը։

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ էլէներգիայի սակագնի թանկացման արդյունքում թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները կբարձրացնեն իրենց արտադրանքի գինը։ «Տնտեսվարողներն այնքան են հոգնել, որ նրանցից ոչ ոք չի ցանկանում հաշվարկներ անել, կարելի է ասել, որ արդեն անիմաստ է դառնում աշխատելը։ Էլէներգիայի նախորդ տարվա թանկացումը դեռ չմարսած, հիմա էլ պատրաստվում են նորին։ Մենք հիմա պետք է մեր արտադրանքի ինքնարժեքն էլ թանկացնենք։ Արտադրանքի վաճառքի գինը պետք է թանկացնենք, թե այսպես դեպի ուր ենք գնում, հայտնի չէ։ Կթանկանան նաեւ թռչնամիսը ու հավկիթը»,- վրդովված նկատեց Ստեփանյանը։

Նա նշեց, որ ձու եւ թռչնամիս արտադրողներն ավելի շատ սպառում են էլէներգիա, քան գազ։ «Ամսվա կտրվածքով յուրաքանչյուր ընկերություն էլէներգիայի մեծ ծախսեր է կատարում, այն ծախսվում է լուսավորության եւ միկրոկլիմայի կարգավորման վրա»,- բացատրեց մասնագետը։

Նա տեղեկացրեց, որ ձու եւ թռչնամիս արտադրող ընկերություններն ունեն վարկային պարտավորություններ, որոնց մարման ժամկետները թեեւ ժամանակավորապես երկարաձգվել են, սակայն շարունակում է իրենց համար անլուծելի հարց մնալ։

Պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Իգիթյանը նույնպես նշեց, որ պանրի արտադրության մեջ էլէներգիան մեծ նշանակություն ունի։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031