Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել Սյունիքի աղմկահարույց միջադեպի բոլոր մասնակիցներին հարկադիր բերման ենթարկելու մասին։ Որոշումը վերաբերում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիզրան Խաչատրյանին։
«ՉԻ» – Հատկանշական է, որ քննչական կոմիտեն նման որոշում է կայացրել միջադեպից տասը օր անց։ Այստեղ հնարավոր է երեք տարբերակ։
Առաջին՝ քննչական կոմիտեն սպասել է, մինչեւ Սուրիկ Խաչատրյանի որդին հեռանա Հայաստանից։
Երկրորդ՝ քննչական կոմիտեն սպասել-սպասել է, բայց Սուրիկ Խաչատրյանը «տեղից չի շարժվել», ու ի վերջո քննիչները, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, որոշել են հիշեցնել իրենց մասին։
Կարդացեք նաև
Երրորդ՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն հարկադիր բերման ենթարկելուց առաջ քննիչները տասնօրյա վարժանքների են մասնակցել, ձեռնամարտի մի քանի հնարքներ յուրացրել, համենայն դեպս հրաժեշտ տվել հարազատներին եւ այլն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում