Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերժինսկու ավանդույթով. «Հայկական ժամանակ»

Մայիս 13,2015 11:17

Որեւէ մեկը չի պնդում, որ ԱԱԾ-ն չպիտի բազմաթիվ գաղտնի տեղեկություններ ունենա ու դրանք հրապարակի։ Սակայն ակնհայտ է, որ այդ մարմինը չափից շատ է գաղտնապահություն իրականացնում եւ չափից քիչ է հարգում պետության օրենսդրությունը։

Որեւէ մեկը չի կարող ասել, որ արեւմտյան հատուկ ծառայությունները, որոնք բավականին բաց ու հաշվետու աշխատաոճ ունեն, ավելի վատ են գործում, քան սակավ ժողովրդավարություն ունեցող երկրներինը։ Դա նշանակում է, որ ավելորդ գաղտնապահությունը չի օգնում արդյունավետ աշխատելուն, փոխարենը՝ պարունակում է բազմաթիվ ռիսկեր։

Օրինակ՝ քաղաքացիական հասարակությունը զրկվում է այդ կառույցներում անգամ ակնհայտ եւ երեւացող ու կոոուպցիոն ռիսկեր շարունակող պետական գնումների գործընթացները վերահսկելու հնարավորությունից, ինչը հանգեցնում է կոոուպցիոն գայթակղությունների մեծացմանը։

Իսկ գաղտնապահության այս աստիճանը գալիս է դեռ սովետական ժամանակներից, երբ չկար ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ էլ կառույցների վերահսկման ժողովրդավարական լծակներ։ Պարզապես՝ եթե այլ մարմինները համակերպվել են, որ հասարակությունը կարող է իրենց վերահսկել, ԱԱԾ-ն մնացել է դեռ Ձերժինսկու արժեհամակարգում եւ չի ցանկանում համակերպվել ժողովրդավարության անգամ ամենատարրական բաղադրիչների հետ։

Անգամ ավելին՝ ԱԱԾ-ում շատերը համարում են, որ ժողովրդավարությունը վնաս է պետական անվտանգությանը, եւ դեռ շատ հեռու են այն գաղափարից, որ պետական անվտանգությանը վնասում է հենց իրենց այդ գաղափարախոսությունը։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031