Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հենց տաքսու վարորդ. «Ժողովուրդ»

Մայիս 13,2015 11:02

Եվ այսպես, հասարակական-քաղաքական հարթակ բերվեց, օրինակ, մի տաքսու վարորդ, որին անգամ եթերաժամ տրվեց, եւ նա կարճ ժամանակում այնպիսի մասսայականություն վայելեց, որ դժվար էր նույնիսկ այն կանխատեսելու մասին մտածել։

Ինչո՞ւ հենց տաքսու վարորդ։ Թերեւս դժվար չէ հասկանալ, որ տաքսու վարորդների միջոցով է ինֆորմացիան ամենաարագը տարածվում քաղաքում կամ երկրում։

Եվ երկրորդ՝ այդ քայլով փորձ արվեց քաղաքական դաշտի ներկայացուցիչներին ապացուցել, որ մասսայականություն վայելելը, լսելի դառնալը այնքան էլ բարդ բան չէ, ուստի մենք այլեւս քաղաքական գործիչների կարիք չունենք։ Այսինքն՝ տարբեր ոլորտներում կան կամ կծնվեն լիդերներ, որոնք կարող են գործընթացներ առաջ տանել։ Եվ սա արվեց հենց համացանցային թրոլինգի միջոցով։ Ամենատարբեր օգտատերեր սկսած ծաղրանքից, վերջացրած կոշտ վիրավորական արտահայտություններով ու լուրերով քննարկեցին տաքսու վարորդի կերպարը։ Իշխանական որոշ լրատվամիջոցներ էլ նույնիսկ տաքսու վարորդի կենսագրության մանրամասներով նյութեր հրապարակեցին՝ թաքուն ծաղրելով նրա կերպարը։

Ու այս գործընթացը, որ թվում է, թե ինքնաբուխ է, իրականում օգտագործվեց ինֆորմացիոն դաշտի դերակատարների կողմից եւ մատուցվեց ցանկալի արդյունքին հասնելու համար։ Իսկ ցանկալի արդյունքն այն էր, որ քաղաքական ու հասարակական դաշտը ապականվի, չլինի գեթ մեկը, որին թեկուզ քիչ, բայց վստահեն։ Եվ այս մթնոլորտում հնարովի կերպարներն արագ իրենց տեղն են գտնում։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031