Լրահոս
Օրվա լրահոսը

Սակրալ զգացողության մե՞ջ էր գեներալ Մանվելը. «Հա, կար ըտենց բան». «Հրապարակ»

Մայիս 13,2015 10:16

Ինչո՞ւ էիք մեկնել Երուսաղեմ, հարցրինք վերջերս Իսրայել մեկնած գեներալ Մանվել Գրիգորյանին։ «Ուխտագնացության։ Տեղի Երկրապահների պահանջով՝ մեր ցանկությամբ։ Խաչքար տեղադրեցինք Ցեղասպանության 100-ամյակի առիթով, ավելի շուտ՝ խաչքար ին ուզե, մեր ձեռով տարանք, մեր ձեռով տեղադրինք, բացումն արինք, ուխտագնացություն արինք»։

Վերափոխվեցի՞ք Փրկչական վայրեր այցելելով։ «Մենք վաղուց ինք վերափոխվե, երբ որ հայը սեփական երկիրը, պետությունն իր ձեռքերով սկսավ կառուցել, միասին՝ հայ ժողովրդի հետ»։

Իսկ Լացի պատի մոտ եղա՞ք։ «Չէ, չեղա»։ Չունեի՞ք լացելու բան։ «Ես խնդրելու, ցանկանալու բաներ ունեի, գնացի Քրիստոսի ծննդյան վայր, Մարիամ Աստվածածնի գերեզման, Քրիստոսի գերեզման, ընդեղ, որտեղով ինքն անցեր ա»։

Փաստորեն, Դուք եւս անցաք այդ փողոցով դեպի Վիա Դոլորոսա՝ Տառապանքի ուղիով։ «Հա, անցանք, գնացինք Հորդանան գետ, որտեղ ինքը կնքվել ա»։

Գետում լվացվեցի՞ք։ «Մենակ չլվացվեցինք, դաժե մտանք ջուրը, մե քիչ սառն էր, բայց չվախեցանք»։ Որ դուրս եկաք սակրալ, հոգեւոր զգացողության մե՞ջ էիք։ «Հա, կար ըտենց բան»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031