Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի խորհրդարանի խոսնակը իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Jpost

Մայիս 13,2015 00:05

Իսրայելի Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթայնը այսօր կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը եւ սպանությունները անվանել է «բարոյական բիծ» մարդկության վրա:

Jpost.com-ի փոխանցմամբ՝ Քնեսեթում ունեցած իր ելույթում նա, մասնավորապես ասել է. «Պատմությունը չի կարող փոխվել: Դիվանագիտությունն այլեւս չի կարող ստվերել աղետը»:

Այս հարցում Իսրայելի դիրքորոշումը Էդելշթայնը որակել է որպես «շատ տատանվող եւ չափազանց զուսպ: Գաղտնիք չէ, որ Իսրայելը ցեղասպանության վերաբերյալ հակասական դիրքորոշում է ընդունել: Որպես հրեաներ մենք չենք կարող լուռ մնալ: Մենք չեն կարող աչք փակել կամ նվազեցնել հայերի ողբերգության չափը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031