«Առավոտին» հասած տեղեկությունը, թե ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանի խնդրանքով վերջերս անցկացվել են ստուգումներ, կոմպոզիտորը հաստատեց. «Աուդիտ անցկացվել է դեռեւս 2013-ին, երբ ընտրվեցի միության նախագահ, իսկ օրերս ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունն էր ստուգումներ անցկացնում: Նման խնդրանքով իսկապես ես էի դիմել ՀՀ վարչապետին: Պատճառը միության հաշվեկշռում դեռեւս անցյալ դարի կեսերից գտնվող փոխադրամիջոցներն էին, որոնք իրենց երգը վաղուց երգել էին… Վերահսկողական ծառայությունն էլ եկավ, պարզեց, որ միությունը այսօր չունի իրեն անհրաժեշտ փոխադրամիջոցներ»: Հարցին՝ հիմա միությանը կտրամադրվե՞ն ավտոմեքենաներ, պարոն Սաթյանը հակիրճ պատասխանեց. «Հուսով եմ՝ պարոն վարչապետը կաջակցի»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2015