Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հրամանով Հայրենական պատերազմի մասնակիցներ, քրեակատարողական ծառայության թոշակառուներ Հ. Խառատյանը, Մ. Ամիրյանը, Գ. Հարությունյանը և Մ. Խաչատրյանը ստացան միանվագ դրամական պարգևներ և հուշանվերներ:
Ըստ քրեակատարողական ծառայության մամուլի բաժնի, պարգեւները վետերաններին փոխանցեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ա. Համբարձումյանը և պետի գլխավոր խորհրդական Վ. Ֆարամազյանը:
Վետերանները շնորհակալություն են հայտնել իրենց նկատմամբ տածած ուշադրության համար:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
12.05.2015 թ