«Դոգմա» ռոք խումբը մայիսի 23-ին մենահամերգով հանդես կգա «32 թատրոնում»։ Կկատարվեն նաեւ նոր ստեղծագործություններ գալիք ալբոմից: «Դոգմա» ռոք խմբի երաժշտությունը հայկական էթնիկ մեղեդու և պրոգրեսիվ մետալի տարրերի բացառիկ ու բարդ համակցություն է: The Classic Rock Presents Prog բրիտանական հանրահայտ ամսագիրը «Դոգմայի» երաժշտությունը բնութագրել է այսպես. «Ագրեսիվ ռիթմեր, էթնիկ թրթիռներ եւ փսիխոդելիկ հնչողություն՝ ամենը պարուրված ապշեցուցիչ նրբագեղ կանացի վոկալով»։
Հավելենք, որ «Դոգման» մասնակցել է մի շարք միջազգային փառատոների, իսկ վերջերս խումբը մրցանակ է շահել «Ֆենիքս» կովկասյան երաժշտության մրցանակաբաշխության՝ «Երաժշտության զարգացման համար» անվանակարգում:
2010 թ.-ին խմբի մեներգչուհի Զառան հանրահայտ Jethro Tull խմբի հիմնադիր և ֆլեյտահար Իեն Անդերսոնի կողմից հրավեր էր ստացել մասնակցելու վերջինիս երևանյան համերգին, որի ընթացքում նրանք միասին ներկայացրել էին մեկական երգ յուրաքանչյուրի երգացանկից:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև
12.05.2015