Մողեսի գինին բուժում է քաղցկեղը, արթրիտը եւ խոցը
Տուրիստները, երբ այցելում են որեւէ նոր երկիր, առաջինը համտեսում են տվյալ երկրին բնորոշ ճաշատեսակները, իսկ խմիչքներից նրանց առաջարկվում է հիմնականում գինի, գարեջուր, վիսկի, տեկիլա եւ միայն քիչ համարձակներն են, որ որոշում են այդ երկրին բնորոշ խմիչքներից փորձել, քանի որ դրանք միշտ չէ, որ կարող են հաճույքով խմել:
Մասկալը, որը պատրաստում են ագավայի հյութից, որդից կամ թրթուրներից, համտեսելիս պետք է զգույշ լինել, քանի որ նրա մեջի որդն առաջացնում է հալյուցինացիա:
Կարդացեք նաև
Գարեջուր-պիցցա (Pizza Beer). ինչպես հուշում է անվանումը, նրանում կա ե’ւ պիցցա, ե’ւ գարեջուր: Խմիչքի պատրաստման համար գարեջրին ավելացնում են սխտոր, խնկածաղիկ՝ օրեգանո, լոլիկ, բազիկիկ (ռեհանի տեսակ): Այս գարեջուրը կարող եք գտնել ԱՄՆ-ի մի շարք նահանգների խանութներում եւ ռեստորաններում: Հավայան կղզիներում գարեջուրը սուրճի համով է՝ Coffe Beer, «Կոն» գարեջրի ընկերությունը 100 տոկոսանոց սուրճը համադրել է գարեջրի հետ, որը կարող եք գտնել տեղի բարերում:
Մեծ Բրիտանիայում պատրաստված 02 օղու՝ O2 Sparkling Vodka հիմքը ցորենի եւ գարու մի քանի անգամ պղնձե ամանի մեջ ֆիլտրած օղին է, որը գազավորվում է գաղտնի տեխնոլոգիայով: Արդյունքում ստացվում է գազավորված օղի:
Հարավային Ամերիկայի Անդեր լեռնաշղթայի շրջակա գյուղերում պատրաստում են չիչա խմիչք՝ ավանդական ձեւով: Կանայք ծամում են եգիպտացորենի հատիկները եւ թքում են գոլ ջրով լի տարաների մեջ, որտեղ այն խմորվում է: Արդյունքում՝ կաթնային դեղին հեղուկը մատուցում են փոքր դդումների մեջ: Որոշ շրջաններում ըմպելիքին ավելացնում են նաեւ բանան եւ անանաս: Այս խմիչքը կարող եք գտնել Լիմայի եւ Կուսկուի չիչերիաներում: Եթե դուք լինեք Անդերի շրջակա գյուղերում եւ տեսնեք մարդկանց տներին սպիտակ եւ կարմիր դրոշներ, ապա իմացեք, որ այնտեղ վաճառում են թարմ չիչա:
Կինար խմիչքը համարվում է իտալական բուժիչ խմիչք, որն օգնում է ազատվել սթրեսից եւ նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը: Այս խմիչքը պատրաստվում է արտիճուկից եւ 13 այլ դեղաբույսերից: Այն կարող եք խմել ե՛ւ առանձին, ե՛ւ ավելացնել կոկտեյլների ու գարեջրի մեջ: Կինարը հասանելի է աշխարհի շատ երկրների բարերում:
Օձից պատրաստված գինին, որը մատուցում են Վիետնամի գրեթե բոլոր ռեստորաններում, պատրաստվում է հետեւյալ կերպ: Կենդանի օձի լեղապարկն ու մաղձը խառնում են բրնձի սպիտակ գինու հետ, իսկ օձի մնացած մասն էլ պատրաստում եւ որպես խորտիկ մատուցում են այդ գինու հետ:
Չինաստանում միջատներից եւ սողուններից պատրաստված ըմպելիքները մեծ տարածում ունեն: Մրջյունների հյութից պատրաստված թարմացնող խմիչքը, ըստ իրենց, նպաստում է երկարակեցությանը:
Չինաստանում պատրաստվում է մողեսի գինի: Սպիտակ բրնձի գինու կամ վիսկիի շշի մեջ դնում են մողես եւ այն պահում 10 օրից մինչեւ 1 տարի: Ենթադրվում է, որ այս գինին ունի բուժիչ հատկություններ եւ բուժում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, արթրիտը, խոցերը եւ այլն: Այս խմիչքը մատուցում են էկզոտիկ խոհանոց ունեցող ռեստորաններում, նաեւ այն կարելի է ձեռք բերել ամբողջ Չինաստանի մթերային եւ հուշանվերների խանութներում:
Կորեայում ստեղծված բուժական հատկանիշներով օժտված մեկ այլ խմիչք էլ (մրսածության եւ հազի դեպքերում) պատրաստվում է բրնձի գինուց եւ նորածին մկներից, որը մեկ տարի թրմելուց հետո կարելի է խմել: Շատ կարեւոր է, որ մինչ ձագերի գինու մեջ խեղդվելը չհասցնեն աչքերը բացել, որի դեպքում խմիչքը համարվում է առանձնապես արժեքավոր:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2015