ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարստանալու նոր միջոց է գտել: Բոլորովին վերջերս իրեն պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք կոչվում են «Էլ լոտո»: Ապարատները աշխատում են գումարով, ինչպես նաև հայերեն մենյուով: Իսկ գումարը սկսում է 1000 դրամից. կոպեկների ներբեռնման տեղ չկա: Թղթադրամը ներբեռնում ես ու սկսում խաղալ:
Մեր այցելության պահին Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկա»-ում ևս կար այդ ապարատից ու մարդիկ հերթ էին կանգնել խաղալու համար: Մոտեցանք ու խաղացողներից մեկից հետաքրքրվեցինք, թե ինչպես է աշխատում այն՝ ձևացնելով, թե մենք նույնպես ցանկանում ենք խաղալ, պարզապես օգտվելու կերպը չգիտենք: «Ախպերս, լրիվ կազինոյի ապարատ ա, ոնց ասեմ: Ոնց դրանք են աշխատում՝ էս էլ»,-ասաց քաղաքացին ու մանրամասնեց հետագա քայլերը:
Ի դեպ մեզ ապարատի աշխատանքին ծանոթացնող քաղաքացին խաղալու համար ապարատ մուտք արեց միանգամից 5000 հազար դրամ: Իսկ թե օրը քանի նման քաղաքացի է մոտենում ապարատին` մնում է ենթադրել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում