2015թ. մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Նոյեմբերյանի զորամաս, եղել սահմանամերձ գոտում, հրաձգարանում: Նրան ուղեկցել են 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ- մայոր Օնիկ Գասպարյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
Նախարարը ծանոթացել է սահմանագոտում զինծառայողների ծառայության պայմաններին, առկա սպառազինություններին: Նա հետեւել է զինծառայողների ցուցադրական վարժանքներին, պատասխանել լրագրողների հարցերին: Նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից նոր սպառազինությունների ձեռք բերմանը, հակառակորդի նախահարձակ գործողությունների սանձազերծմանը, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան հանգամանքների հետաքննությանը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը, հայկական բանակում կատարվող բարեփոխումներին եւ այլն:
Ըստ նրա՝ չնայած առկա մարտահրավերներին, հայկական բանակը կարողանում է լուծել իր առջեւ ծառացած խնդիրները:
Ս. Օհանյանն ասել է, որ ադրբեջանական զինուժը ապրիլի 24-ին սահմանում ապակայունացման փորձեր է ձեռնարկել, սակայն դրանք հայկական զինուժի կողմից կանխվել են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Առաջին լրատվականի»