Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն մնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից մեկը եւ իրեն ոչնչից չի զրկում:
Գործնականում նա իր գումարը վաստակում է ազնիվ աշխատանքով՝ ռինգում: Լինելով ամենապահանջված բռնցքամարտիկներից մեկը՝ նա անցած տարի հասել է մեկ մենամարտի համար $ 20 միլիոնի սահմանագծին: Կես ժամվա ցավի եւ մեկ լիտր արյան համար 20 միլիոնը վատ վարձատրություն չի թվում: Վաստակած եկամուտի առյուծի բաժինը նա ծախսում է հաճույքների վրա: Մասնավորապես, անցած տարի Մեննին Բեվերլի-Հիլզում $12 միլիոնով շքեղ առանձնատուն է գնել, նա իր հայրենիքում սեփական բասկետբոլային թիմ է պահում: Պակյաոն նաեւ գլուխ է հանում ավտոմեքենաներից: Նրա հավաքածուն զարդարում են Porshe Cayenne, Mercedes SLK եւ համեստ Ferrari ավտոմեքենաները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ