Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտատերը գիրք է գրել ֆեյսբուքի մասին, խոսում է ֆեյսբուքյան «Դեդովշչինայի» մասին էլ. (Ֆոտոշարք)

Մայիս 12,2015 21:30

Քաղաքագետ Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացնելով իր «Երեքը ֆեյսբուքում, չհաշված ֆեյքերը» գրքույկն, ասաց, թե այն կապ չունի քաղաքագիտության հետ, այն այլընտրանքային հայացք է ֆեյսբուք սոցիալական ցանցին:

IMG_3876

Նա ասաց, որ ամենից շատ է լինում Ֆեյսբուքում եւ ներկայացրել է ֆեյսբուքյան աշխարհը՝ ֆեյբուքահայության հավաքական կերպարով:

Ըստ նրա ֆեյսբուք սոցիալական ցանցում կան 650 000  հայ օգտատեր, գրքույկի հեղինակը համոզված է, որ դրա կեսն էլ ֆեյքեր են, որոնք չբացառեց, որ հնարավոր է, որ այսօր էլ մասնակցում են գրքի շնորհանդեսին:

IMG_3878

Գրքույկը շարադրված է հյութեղ ոճով,  այստեղ «բացված» են «ֆռենդները», «Ֆռենդուհիները», ֆեյսբուքահայություն- համայնքը իր «լայքերով» ու «քոմենթներով», դիտարկվել է անգամ «Լայքերի ֆենոմենը»:

Ըստ հեղինակ-օգտատիրոջ, «ֆռենդներն ու ֆռենդուհիները այսօր կիրառում են ամենատարբեր հնարքներ սեփական պատերին ցանկացած փոսթի տակ հնարավորինս շատ լայքեր ունենալու համար, քանի որ դա տվյալ ֆռենդի կամ ֆռենդուհու էջի պահանջարկի վկայությունն է»: Ապա հանգում այն եզրահանգման, թե «Ինչպես կասեին բրիտանացի գիտնականները, մեծ թվով լայքեր վաստակելը իր առաջացրած դրական էմոցիաներով այսօր հավասարազոր է մեծ գումար վաստակելուն, շատ երկրպագու ունենալուն, սիրո բերկրանքին, հաջողակ լինելուն»:

IMG_3887

Օգտատեր Հովհաննիսյանն անդրադարձել է «Օդնոկլասնիկից» ՝ Օդնոյից ֆեյսբուք եկած «արատավոր» երեւույթներից մեկի մասին էլ՝ «Դեդովշչինայի»: «Ի դեպ, դեդովշչինայի փորձագետ-վերլուծաբանները  պնդում են , որ այն սիրում են կիրառել հատկապես այն անձինք, ովքեր ժամանակին իրենց մաշկի վրա ողջ դաժանությամբ զգացել են դեդովշչինայի դաժան մահակը:Նույն մեխանիզմը գործում է նաեւ ֆեյսբուքի դեպքում»,-գրել էր հեղինակը:

Նորօրյա ֆեյսբուքագետը ներկայացրել է նաեւ վիրտուալ ֆլեշմոբերը, հայհոյանքն ու սելֆին, նաեւ նկատելով, որ ֆեյսբուքն անհետաքրքիր կլիներ, եթե միայն խելացի ձեւակերպումներով լինեին, «դրանում չլինեին գույն հաղորդող  կամ կոլորիտ ապահովող ինչ-որ պահեր, երեւույթներ կամ հնարքներ»:

Գրքույկն, ի դեպ, վաճառվելու է 1450 դրամով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031