Լրահոս
Օրվա լրահոսը

Ինեսա Պետրոսյանը լրատվամիջոցից է տեղեկացել վճռաբեկի որոշման մասին

Մայիս 12,2015 21:22

««Ա1+» լրատվամիջոցից եմ իմացել ՀՀ վճռաբեկ դատարանի մայիսի 8-ի որոշման մասին: Այս որոշումը տեղադրվել է այսօր «Դատալեքս» տեղեկատվական համակարգում»,-Аravot.am-ին ասաց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Նա «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով բողոք էր բերել ՀՀ վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանը ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Սեւակ Մնացականյանի, Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ալեք Պողոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ ներկայացված ամբաստանյալների պաշտպանների բողոքը մերժել է։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման։

Ըստ փաստաբանի, իրենք դեռ չեն ստացել վճռաբեկի որոշումը իրենց բողոքները մերժելու մասին,  պաշտպանական կողմը՝ Էդուարդ Աղաջանյանը, Արա Զաքարյանը, Հովհաննես Քոչարյանը եւ այլք, չեն ստացել, եւ հետեւաբար, նրանց պաշտպանյալները նույնպես տեղյակ չեն կատարվածից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031