Ամիսներ առաջ ՀՀ նախագահին, կառավարության եւ արդարադատության նախարարության աշխատակազմերին հարցում ուղարկած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը պատասխան է ստացել միայն արդարադատության նախարարությունից:
Հիշեցնենք, որ նա հարցման միջոցով փորձել էր պարզել, թե արդյոք ՀՀ նախագահը, վարչապետը մասնակցե՞լ են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանիքին:
«Արդարադատության նախարարության ուղարկած պատասխանում նշված էր, որ որեւէ մեկն այդպիսի տեղեկություններ ստանալու իրավունք չունի, որովհետեւ այդ տեղեկությունները վերաբերում են նախարարի անձնական կյանքին»,-Aravot.am-ին ասաց Հայկ Ալումյանը:
Նրան չի գոհացրել նախարարության պատասխանը եւ անմիջապես հետո Բուդաղյանների գործով դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ կապված նոր սկանդալային պատմությունը որեւէ կերպ կարո՞ղ է անդրադառնալ Բուդաղյանների գործով զարգացումների վրա, փաստաբանն ասաց՝ չի ցանկանում մեկնաբանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ