Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնելու են նաեւ ձյուդոիստները: Բնականաբար, մարզասերներին հետաքրքրում է, թե ովքե՞ր են հարեւան երկրում տատամի մտնելու:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը (նկարում) տվեց երեք ձյուդոիստի անուն, որոնց հետ հիմա ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում: Նրանք են. Հովհաննես Դավթյան՝ 60 կգ քաշային կարգ, Դավիթ Նիկողոսյան՝ 73 կգ եւ Ժաննա Ստանկեւիչ՝ 52 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ