Հայաստանյան բանկերը ՓԲԸ-ից պետք է վերածվեն ԲԲԸ-ի: Սա պատգամավոր Հրանտ Բագրատյանի համոզմունքն է, որի հեղինակած նախագիծը մեկ տարի հետաձգումից հետո կրկին քննարկվում է.
«Իրոք լինի բաց սակարկություն, ցանկում լինեն ու մի օր տեսնեն, որ իրենց ակցիաները սկսում է իջնել: Դուք հանրապետությունը զրկում եք նրանից, ինչը ֆոնդային, ֆինանսական շուկայի հիմնական գործիքն է: Բանկային համակարգում ով վատ է աշխատում, սնանկանում է, մեզ մոտ դա բացառվում է արդեն 20 տարի` ստաբիլ, բոլորին պետք է պահել, ամրոց ենք կառուցում` թույլ չտանք, որ մոտենան մարդիկ»,- նշեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
ԿԲ տեսակետը մեկն է` հարցը ոչ թե օրենքի ուժով, այլ հետեւողական աշխատանքի արդյունքում պետք է լուծվի.
«Այստեղ սահմանադրականության մի հարց է ծագում, մենք չենք կարող պարտադրել բաժնետերերին, ասենք, արդյունքում՝ բաժնետերերը չուզեցին վաճառել իրենց բաժնետոմսերը, որ ավելանա բաժնետերերի քանակը, պետք է պարտադրենք: Պարտադրելու դեպքում, եթե չհամաձայնվեցին, պետք է բանկը լուծարենք»,- նկատում է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
Կարդացեք նաև
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը դեմ է այս նախագծին։ Ըստ նրա՝ մեր իրականության մեջ բանկին վստահում են՝ հաշվի առնելով, թե ով է հիմնադիրը:
«Ով ասես կարող է դառնալ այդ բանկի հիմնադիրներից մեկը: Էլ չեմ ասում, որ ֆոնդային բորսայում տեղի ունեցող մախինացիաների շնորհիվ, մի ամբողջ բանկային համակարգ հայտնվի մախինատորների ձեռքին: Սրանք ծայրահեղ զարգացումներն եմ ասում»,- ասում է նա:
«Ինչից եք վախենո՞ւմ: Դուք պարզապես պաշտպանում եք սեփականատերերին: Սա եմ ես արդեն զգում, որ հանկարծ այնտեղ մեկը քիթը չխոթի էդ բանկը, իսկ ես ուզում եմ, որ խոթի քիթը»,- նրան պատասխանեց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Ա1+-ի կայքում