Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը՝ Ծառուկյանի որդու, մերձավորի առեւանգման մասին

Մայիս 12,2015 20:17

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը չի ցանկանում մեկնաբանել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի տեղեկությունները, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու ու մերձավորի նկատմամբ ճնշումների միջոցով են ստիպել քաղաքականությունից հեռանալ:

«Թե ինչի մասին է պատմել նրան ենթադրյալ ԲՀԿ-ականը որեւէ կերպ չեմ ցանկանում մեկնաբանել, պարզապես կցանկանայի ասել, որ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկություն, եթե դա իր կողմից լիազորված անձի կողմից տրամադրված չէ, ապա իրականության հետ որեւէ առնչություն չունի: Այսինքն, եթե դրա մասին չի խոսում Գագիկ Ծառուկյանը կամ ես՝ որպես մամլո խոսնակ, ապա նման մտքերի շարադրանքին մեկնաբանելու նպատակահարմարությունը չեմ տեսնում ու որեւէ կերպ չեմ անդրադառնա դրանց»,- Aravot.am-ին ասաց Իվետա Տոնոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031