Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց մի բան, ստացվեց ա՞յլ. ՀՀԿ-ն առաջարկներ ներկայացրել է

Մայիս 12,2015 20:08

ՀՀԿ-ն այն 14 քաղաքական ուժերի շարքում է, որոնք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝ Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել:

Մինչդեռ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ գրավոր առաջարկներ չի ներկայացրել, քանի որ առաջին իսկ փուլից ակտիվորեն մասնակցել է գործընթացին, մասնակցել տարբեր հարցերի շուրջ քննարկումներին»:

Aravot.am-ը Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ինքը տեղյա՞կ չէր, որ ՀՀԿ-ն առաջարկություններ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք նոր՝ լրացուցիչ առաջարկություններ չենք ներկայացրել: Բոլոր այն առաջարկությունները, որոնք առաջ ենք քաշել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների ժամանակ, դրանք որպես առաջարկություններ արդեն ձևակերպված էին և հենց դրանք են ներկայացրել»:

Վահրամ Բաղդասարյանի հավաստմամբ՝ քննարկումների ժամանակ իրենք մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնք գրանցվել են, այնուհետև քննարկվել բոլոր հանրապետականների հետ: Եվ այդ ամբողջ փաթեթը հավաքական՝ որպես ՀՀԿ-ի առաջարկություններ, ներկայացվել է հանձնաժողովին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031