Դեսպան Մարգարյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ
Մայիսի 11-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ դեսպան Մարգարյանը ներկայացրեց ՀՀ դիրքորոշումը և տեսակետներն առանձին հարցերի կապակցությամբ:
Յոհանես Հանը բարձր գնահատեց այս տարվա մարտ ամսին իր կատարած այցը Հայաստան: Խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին` նա կարևորեց տարածաշրջանային համագործակցության այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն ընդհանուր լարվածության թուլացմանը և կայունության հաստատմանը:
Կարդացեք նաև
Կողմերը կարևորեցին, Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ, կառուցողական երկխոսության շարունակումը:
ՀՀ ԱԳՆ