Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Պատերազմը մինչ այսօր ոչ մի վայրկյան չի դադարել»

Մայիս 12,2015 18:30

«Զինադադարը ամբողջ խաղաղ գործընթացի մեջ գլխավոր ձեռքբերումն էր»,- մայիսի 12-ին Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղան քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ համարում է՝ պատերազմը մինչ այսօր ոչ մի վայրկյան չի դադարել. «Զինադադարները եղել են մի քիչ երկար, մի քիչ կարճ, բայց մենք այսօր էլ ապրում ենք պատերազմական իրավիճակում, ոչ միայն առաջին գծում, այլ նաեւ մեր գիտակցության մեջ, քանի որ ամբողջ Ադրբեջանի բնակությունը մեզ թշնամի է համարում եւ ամեն տեղ մեր դեմ պատերազմ է հայտարարում: Նմանատիպ մի հոգեբանություն պետք է մեր մեջ լինի, եւ մենք դրանով պետք է առաջնորդվենք: Կարեւոր է այն գիտակցությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ցանկացած իշխանություն կարող էր մատնանշել պատերազմական իրավիճակի օրենքը, որը կիսատ է աշխատում հենց ղարաբաղցիների ընտրությամբ, սեփական ընտրությամբ իրենք կարող են որեւէ ընտրություն չանել, բայց իրենք ընտրել են ուղին, որում Արցախը իր զարգացման մեջ ընթանում է  ժողովրդական երկիր դառնալով եւ ընտրությունների արժեքը գնահատելով»:

Թեւան Պողոսյանը շեշտեց, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ եւ հենց ընտրությունների օրը՝ մայիսի 7-ին, փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի խոչընդոտի գործընթացին. «Արցախի բանակը կարողացավ իր սահմաններն այնպես պաշտպանել, որ իր բնակչությունը կարողանա ընտրություն կատարել ընտրական բոլոր մեխանիզմներով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031