Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները չէին էլ հասկացել, որ հայկական հիմն է հնչում». գյումրեցի սամբիստ (Տեսանյութ)

Մայիս 12,2015 17:02

Ինչպես հայտնի է՝ Սերբիայի Նովի-սադ քաղաքում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 62 կգ քաշային կարգում պարգևատրման արարողության ժամանակ ի պատիվ հաղթող Քամրան Ասքերովի` Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել էր Հայաստանինը: Սա մեծ հրճվանք պատճառեց հայկական ԶԼՄ-ներին ու սոցկայքերի հայ օգտատերերին, որոնք բավական երկար ժամանակ քննարկում էին այս թեման:

Այդ առաջնության 62 կգ. քաշային կարգում արծաթե մեդալ նվաճած գյումրեցի Վոլոդյա Սարգսյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց. «Երբ Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց մեր պետական օրհներգը, շատ հաճելի զգացողություն էր… Սկզբում ադրբեջանցիներն էլ չէին հասկացել, որ իրենց հիմնը չէ, էդ ընթացքում մինչեւ վերջ մեր հիմնը հնչեց, հետո նոր նրանցը փոխարինեցին, դրեցին, բոլորը զարմացած էին…»:

Մեր հարցին, թե հասկանալուց հետո հիստերիա չսկսվե՞ց ադրբեջանցիների կողմից, սամբիստն ասաց՝ ոչ, պարզապես հայերը, պատվանդանին կանգնած, սպասեցին մինչեւ ավարտվեց Ադրբեջանի հիմնը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031