Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիլիջանում խոսեցին ներառական կրթության թեմայով

Մայիս 12,2015 16:37

Օրերս Դիլիջանում կայացավ Կովկասի տարածաշրջանային գիտաժողովը` «Ներառական կրթություն. Կրթություն բոլորի համար» խորագրով, որի

նպատակն էր ներկայացնել Կովկասյան տարածաշրջանում ներառական կրթության ոլորտում առկա լավագույն փորձը, քննարկել գործընկերների միջև համագործակցության հնարավորությունները՝ տարածաշրջանի խոցելի խմբերի երեխաներին կրթության մեջ ներառելու համար: Գիտաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան «Հույսի կամուրջ»  հ/կ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Բաց հասարակության հիմնադրամներ կրթության աջակցման ծրագրերի պատասխանատու Օլենա Սիդերենկոն եւ ուրիշներ:

Գիտաժողովը բաղկացած էր 4 հիմնական նիստերից:

Առաջին հատվածում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը և Վրաստանի ԿԳՆ ներառական կրթության զարգացման վարչության պետ Եկատերինե Դգեբուաձեն ներկայացրեցին ներառական կրթության պետական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում: Միջոցառման 2-րդ հատվածը նվիրված էր ուսուցիչների կրթությանն ու վերապատրաստմանը: 3-րդ նիստի ընթացքում Հայաստանի և Վրաստանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրենները պատմեցին  ներառական կրթության իրենց փորձի եւ հաջողությունների մասին: Միջոցառումը ամփոփվեց քննարկումներով թեմատիկ խմբերում:

Միջոցառման մասնակիցների թվում էր նաեւ «Օրրան» բարեգործական հ/կ-ի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

«Առավոտ» օրաթերթ

12.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031