Տավուշի մարզի գյուղերի խանութներում առեւտրի որոշակի մասը կատարվում է ապառիկ՝ «նիսյա»: Ապառիկ վաճառքի մասին գրառումներն արվում են դպրոցական ընդհանուր տետրերում:
Խանութների վաճառողներն ասում են, որ մարդիկ ապառիկ են գնումներ կատարում, հույս ունենալով, որ ստանալով ընտանեկան նպաստի, կենսաթոշակի գումարները՝ կմարեն պարտքերը:
Մեր ներկայությամբ ՝ Նոյեմբերյան քաղաքի սննդի խանութներից մեկի վաճառողուհին հաճախորդին թույլ չտվեց հացից, մակարոնից զատ նաեւ կոնֆետներ ապառիկ վերցնել, ասելով, որ նա խանութում տասնյակ հազարավոր դրամի պարտք ունի:
Խանութների սեփականատերերը դժգոհում են, որ իրենք ստիպված են բանկերում վարկեր վերցնել, որպեսզի չփակեն վաճառատները:
Կարդացեք նաև
Սահմանամերձ մարզում տնտեսական մեծ ծրագրեր չեն իրականացվում, նոր աշխատատեղեր քիչ են ստեղծվում, արտերկրից, հիմնականում՝ Ռուսաստանից, դրամական փոխանցումները կրճատվել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ