EMPYRAY ռոք խումբը նոր տեսահոլովակ է նկարել՝ «Ապրիլյան» վերնագրով: Ինչպես Aravot.am-ին հայտնեց խմբի հիմնադիր անդամներից կիթառահար Կարեն Արզումանյանը, իրենք երգը նվիրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Հիմքում ընկած է իրական պատմություն՝ գաղթի ճանապարհին իրար կորցրած ընտանիքի անդամների մասին: Երաժշտության եւ խոսքերի հեղինակը Գիսանե Պալյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը՝ Արմեն Պիրիմասիհին: Ուրախ ենք, որ շատ հարցերում մեր կարծիքները համընկել են, նաեւ շնորհակալ ենք տեսահոլովակի վրա աշխատող թիմին՝ բարձր պրոֆեսիոնալիզմի համար»,- ասաց Կարեն Արզումանյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Կարեն Արզումանյանը: