Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ

Մայիս 12,2015 15:31

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները` նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։

«Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին մենք մշտապես փորձում ենք ներգրավել հայաստանյան սկաուտական շարժման ներկայացուցիչներին, և պետք է նշեմ, որ նրանք մշտապես աչքի են ընկնում իրենց ակտիվ մասնակցությամբ ու կազմակերպչական ունակություններով: Կազմակերպությունը նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամ է և մշտապես ակտիվ մասնակցություն ունի համաքաղաքային նշանակության տարբեր ծրագրերին, ինչն, անշուշտ, ողջունելի է»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրն իր հերթին, կարևորելով սկաուտական շարժման գործունեությունը, նշել է, որ Հայաստանն իսկապես ունի հմուտ ու հայրենասեր երիտասարդներ, և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված ակտիվ համագործակցությունը` համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի կսերտանա ու կընդլայնվի:

Համաշխարհային սկաուտական շարժման կոմիտեի անդամ Բագրատ Եսայանն էլ, բարձր գնահատելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Հայաստանի ազգային սկաուտական շարժմանը ցուցաբերած աջակցությունն ու մշտական ուշադրությունը, ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս մայրաքաղաքի վարչական շրջաններում էլ ավելի ակտիվացնել սկաուտական շարժման գործունեությունն ու անմիջական մասնակցությունը համայնքային նշանակության ծրագրերին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031