Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ հուպ տուր, էլի».Սամվել Բալասանյանի աղաչանքը՝ Եվրոպայի չեմպիոնին (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Մայիս 12,2015 15:02

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգեւատրեց տարբեր սպորտաձեւերում հաղթանակ տարած գյումրեցի մարզիկներին ու նրանց մարզիչներին:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղը գրաված Տիգրան Մարտիրոսյանը պարգեւատրվեց 1 միլիոն դրամով, նրա մարզիչը՝ 200 հազար դրամով, հունահռոմեական ոճի ըմբշամարտում մինչեւ 23 տարեկանների առաջնությունում 3-րդ տեղը գրաված Կարապետ Չալյանը 150 հազար դրամ եւ այսպես շարունակ:

Ընդհանուր առմամբ պարգեւատրվեցին 10 հոգի՝ ընդհանուր գումարը քաղաքային բյուջեի վրա նստեց 1.800.000 դրամ:

Սամվել Բալասանյանը նրանց հետ հանդիպման ժամանակ խոսեց տարբեր թեմաներից՝ սպորտդպրոցների պայմաններից, Բաքու գնալու վտանգից, Թբիլիսում հայ ու ադրբեջանցի մարզիկների միջեւ տեղի ունեցած բախումներից, գործարարների՝ սպորտսմեններին չհովանավորելուց եւ այլն:

Այնուհետ դիմելով Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին՝ հետաքրքրվեց. «Տիգրանիս հալալ է, շատ եմ սիրում, ծանրամարտը մեզ ամենաբարձր տեղն է հասցրել , հունահռոմեականը՝ նույնպես, Տիգրան ջան, աշխարհ գնալո՞ւ ես»: Չեմպիոնը պատասխանեց՝ անպայման, նոյեմբերին, որին քաղաքապետը արձագանքեց ամենաթունդ երկրպագուի պես՝ աղաչելով. «Մի հատ էդտեղ փայլուն վարկանիշ ցույց տաս, մի հատ էլ օլիմպիականում հուպ տաս , էդ կլինի գիտես ինչ…Գոնե մի օլիմպիական չեմպիոն իմ ժամանակահատվածում ունենանք, ես միշտ երազել եմ, թե երբ պիտի մի բռնցքամարտիկ ունենանք…»:

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031