Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ դատարանում. կարգադրիչները ծեծում են քաղաքացուն՝ իրենց հայհոյելու համար (Տեսանյութ)

Մայիս 12,2015 14:08

Քիչ առաջ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ միջադեպ եղավ:

Գողության մեջ մեղադրվող մի քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ եկել էր դատարան: Կարգադրիչները նրան ներս չէին թողնում՝ ասելով, որ «քո նիստը ժամը 12-ին է, շուտ ես եկել, գնա, հետո կգաս»:

Ամբաստանյալը սկսեց հայհոյել ու պնդել, որ իրեն ներս թողնեն՝ «Ես եկել եմ ճիշտս ըսեմ»: Նա մեծ աղմուկ էր բարձրացրել դատարանի միջանցքում: Հետո նրան բռնի ուժով դատարանի շենքից դուրս արեցին: Նա սկսեց աղմուկ բարձրացնել եւ հայհոյել արդեն դատարանի մուտքի մոտ: Բանը հասավ նրան, որ դատարանի կարգադրիչների ղեկավարը, որը քաղաքացիական հագուստով էր, որոշեց խառնվել եւ բացատրել նրան, որ «սսկվի, քանի քաղմասում չես հայտնվել»: Երբ նա մոտեցավ քաղաքացուն եւ փորձեց հեռացնել տարածքից, նա ընդդիմացավ. «Չեմ գա, կտանես գլուխս կուտես, պիստալետ կա մոտդ: Դու ընչի՞ ընձի քրֆես գը»:

Կարգադրիչը մի քանի րոպե նրա հետ զրուցելուց հետո համոզեց, որ նստի դատարանի մոտ եւ սպասի, մինչեւ իր գործով դատական նիստը կսկսվի: Սակայն ոտքը չէր քաշել՝ ամբաստանյալը սեռական բնույթի հայհոյանքներ սկսեց տեղալ կարգադրիչների ղեկավարին: Նրա նյարդերը տեղի տվեցին, հարձակվեց քաղաքացու վրա եւ նրան քաշ տալով տարավ մոտակա ծառերի հետեւը:

Կարգադրիչները սկսեցին ծեծել այդ մարդուն,  որին ականատես եղան նաեւ փաստաբան Լուսինե Սահակյանն ու իրավապաշտպան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, որոնք շտապում էին դատարան: Նրանք միջամտեցին եւ սկսեցին բղավել կարգադրիչների վրա, որ չծեծեն:

«Հասկացանք հարբած է, որ հարբած է, պետք է ծեծե՞ք»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Իսկ Կիվիրյանը կարգադրիչների ղեկավարին բողոքեց. «Մարդուն դեմներս ծեծում եք, որ ի՞նչ է, ում էլ խփես՝ քֆուր կտա»:

Լուսինե Սահակյանի խոսքերով՝ «Քֆուր ա տալիս՝ ձեռը ծալիր, ի՞նչ եք ծեծում»:

Ի վերջո քաղաքացուն ձեռնաշղթաներ հագցրեցին եւ տարան քաղմաս:

Aravot.am-ի հետ զրույցում կարգադրիչներն ասացին, որ այդ ամբաստանյալը միշտ հարբած է գալիս, «ոչ մի անգամ օյաղ չի եկել»: Նրանք պատմում էին, որ անգամ կիրակի օրերն է գալիս: Դիտարկմանը, որ եթե կարգ է խախտում, դրա համար կա ոստիկանություն, ինչո՞ւ եք ծեծում՝ նրանք արդարանում էին, որ դատական կարգադրիչը դատարանից դուրս կարգադրիչ չէ, տղամարդ է. «Կողքերը կանայք կան, կանանց մոտ տեսաք ինչ քֆուրներ էր տալիս: Մի հատ ձեր ախպոր կամ ձեր հոր վրա վերցրեք, ի՞նչ կանեին»:

Ինչպես հետո պարզեցինք, այդ հարբած քաղաքացին Գյումրիի Մազմանյան փողոցի 203 տան բնակիչ Արտյոմ Ամրոյանն է: Նա մեղադրվում է գողության մեջ, ընդ որում, ըստ մեղադրանքի, Հրաչյա Քոչարի 23 շենքի նկուղից փորձել է գողանալ մոտ 10 հազար դրամի գույք ու չի հաջողել:

PrevPhoto
NextPhoto

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. anna says:

    Կարգադրիչները ոչ մեկին էլ չեն ծեծել։ Թող քիչ խմեն։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031