Լրահոս
Օրվա լրահոսը

2.4 կգ ոսկի հօգուտ պետության եւ 1 տարի 8 ամիս ազատազրկում

Մայիս 12,2015 13:26

Մայիսի 5-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Գարեգին Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով («Մաքսանենգությունը») եւ նրան դատապարտել ազատազրկման մեկ տարի ութ ամիս ժամկետով:

Իրեղեն ապացույց ճանաչված 2394.8 գրամ ընդհանուր քաշով, 28 միլիոն 737 հազար 600 դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդերը դատարանի վճռով բռնագրավվել են հօգուտ պետության:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նախկինում 4 անգամ դատված, դատվածությունը չմարված, բարձրագույն կրթությամբ Գ. Սարգսյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Պատիժ նշանակելիս դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա բնութագրվում է դրական, ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում կատարած արարքի համար, որպես ծանրացնող հանգամանք է համարվել հանցանքը կատարելու ռեցիդիվը:

Դատարաննն ապացուցված է համարել, որ Գ. Սարգսյանը 2014թ. նոյեմբերի 4-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ոսկյա զարդերի խանութից գնել է 2394,8 գրամ ընդհանուր քաշով տարբեր տեսակի ոսկյա զարդեր, նպատակ ունենալով դրանք մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխել: Գ. Սարգսյանը որոշել է մաքսանենգությունն իրականացնել միջնորդավորված եղանակով, այլ անձանց միջոցով: Նա 2014թ. նոյեմբերի 6-ին սահմանային գոտում գտնվող «Դյութի ֆրի» խանութում ոսկյա զարդերով պոլիէթիլենային փաթեթը տվել է տաքսու վարորդ Գ. Թ.-ին, նրան տեղյակ չպահելով ոսկյա զարդերի առկայության մասին, փաթեթը Հայաստանի տարածք տեղափոխելու համար խոստացել է նրան 200 դոլար վճարել : Վերջինս փաթեթը տեղադրելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայի բեռնախցիկի ձախ հատվածում, «Բագրատաշեն» մաքսային կետով, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ է տեղափոխել 28 միլիոն 737 հազար 600 դրամ ընդհանուր արժեքով ոսկյա զարդերը, սակայն մաքսային հսկողությունն անցնելուց անմիջապես հետո զարդերը հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մինաս says:

    Հետաքրքիր հարց է առաջանում այստեղ, կխնդրեի որեւէ տեղյակ մեկը բացատրեր անգետ մարդկանց:
    Ես ունեմ որոշակի դրամական միջոց՝ միանգամայն օրինական: Գտնվում եմ Թուրքիայում, ԱՄԷ – ում կամ այլ տեղ: Խանութից գնում եմ ոսկյա զարդեր իմ եւ ընտանիքիս համար եւ ձեռքս բռնած՝ վերադառնում եմ ՀՀ, իսկ ինձնից խլում են իմ ունեցվածքը եւ վրաս էլ հոդված դնում: Որն է իմ հանցանքն այստեղ, կամ կարգն ինչպես է պահանջում? Կամ ինչ սահմանափակում է գործում եւ ինչու?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031