Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 8-9 անցկացված համաժողովում հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունվել

Մայիս 12,2015 13:14

ՀՅԴ Երիտասարդական միության ներկայացուցիչները այսօր ներկայացրել են մայիսի 8-9 Երեւանում անցկացված ընկերվար երիտասարդական միջազգային կազմակերպության խորհրդաժողովի արդյունքները:

Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության անդամ Արմեն Մխչյանն այսօր «Փաստարկ» ակումբում պատմեց, որ համաժողովին իրենք ներկայացրել էին հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման բանաձեւ, որը ընդունվել է միաձայն. «Ճիշտ է՝ այն իրավական ուժ չունի, բայց հնարավորություն է տալիս սոցիալիստական կուսակցությունների ու միությունների երիտասարդներին լոյալ վերաբերմունք ունենալ Հայաստանի ու հայկական հարցի վերաբերյալ: Հետագայում, երբ նրանք կմտնեն մեծ քաղաքականություն, արդեն կունենան հստակ ձեւավորված պրոհայկական կարծիք»:

Նրա խոսքով, համաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ մարդու իրավունքների խախտումների, իրավունքների հավասարության ու նման կոնֆլիկտների շուրջ հարցեր:

Մասնակցել են 60 երկրի 160 մասնակից: Նրանց կողմից կոշտ ելույթներ են հնչել՝ ուղղված Թուրքիային, որով պահանջում էին դատապարտել հայոց ցեղասպանությունը:

Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ: Իսկ ընկերվար երիտասարդական միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1907 թվականին Բեռլինում, համախմբում է աշխարհի տարբեր սոցիալիստական ուղղվածության կազմակերպություններին ու երիտթեւերին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031