Կարճ ժամանակահատված դուրս գալով թույլատրելի միջակայքից՝ գնաճը դարձյալ վերադարձել է նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ։ Սակայն դատելով առաջիկայում սպասվող զարգացումներից՝ ենթադրվում է, որ գնաճային ճնշումը տարվա երկրորդ կեսից կակտիվանա։
Խնդիրը մասնավորապես կապված է հոսանքի հնարավոր թանկացման հետ։ Մի բան, որ սովորաբար լուրջ ազդեցություն է ունենում թե՛ տնտեսության, թե՛ գնաճի վրա։ Առավել եւս, եթե հաշվի առնենք, թե սակագների բարձրացման ինչպիսի մեծ ակնկալիքներ ունեն էներգետիկ ոլորտի ընկերությունները։
Վիճակագրական ծառայության դիտարկումների համաձայն, ապրիլին գնաճային ճնշումը Հայաստանում թուլացման միտում է դրսեւորել։ Դրա շնորհիվ 12-ամսյա գնաճը դարձյալ վերադարձել է նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ։
Ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական ապրանքների գների միջին աճը կազմել է 4,8 տոկոս։ Տասներկուամսյա գնաճի ցուցանիշն անցած ամիս 1 տոկոսով իջել է։ Հիշեցնենք, որ մարտին այն գերազանցեց 5,8 տոկոսը։
Կարդացեք նաև
Գնաճի թուլացման վրա նպաստավոր ազդեցություն են ունեցել հիմնականում պարենային ապրանքների շուկաների դրսեւորումները։ Պատահական չէ, որ նախորդ ամսվա 7,3 տոկոսի դիմաց դրանց գների միջին բարձրացումն ապրիլին եղել է 4,7 տոկոս։ Այս շուկայում գնաճի մեղմացումը թելադրված է եղել ներքին գյուղատնտեսական եւ արտաքին որոշ ապրանքային շուկաներից։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում