Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելեց Արմավիր բժշկական կենտրոն։ Այդ ժամանակ արդեն հոսպիտալացվել էին նաև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված ևս 5 հիվանդը։
Մասնագետների գնահատմամբ հոսպիտալացված 11 երեխայի վիճակը համեմատաբար բավարար էր։ Փոխնախարարը հանձնարարել է իրականացնել բուժօգնության կազմակերպման լրացուցիչ միջոցառումներ։
Այսօր առավոտյան 5 երեխա լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից։
Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում կանխագելիչ աշխատանքները և բակային համայցերն այսօր շարունակվում են։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն