Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր ճամբարը բաժանված է բազմաթիվ մանր վրանների. «Հայոց աշխարհ»

Մայիս 12,2015 12:37

Չնայած առանձին գործիչների եւ ուժերի ակտիվության դիպվածային բռնկումներին, ներքաղաքական դաշտում մի տեսակ անհողմության վիճակ է կարծես հաստատվել:

Մյուս կողմից՝ կարելի է, իհարկե, ասել, որ դա միջանկյալ դադար է: Նման կացությունը, սակայն, թույլ է տալիս հատկապես ընդդիմադիր տիրույթում գործող բազմատեսակ ուժերի եւ ուժիկների պահվածքի եւ գործունեության առնչությամբ որոշակի դիտարկումներ անել:

Առաջինը, ինչ նկատելի է, այն տպավորության խորացումն է, որ «Հիմնադիր խորհրդարան» անվանումով հանդես եկող կազմակերպության «100-ամյակն առանց ռեժիմի», այսպես ասած՝ շարժումը գերազանցապես հենց ապրիլի 24-ին ինչ-ինչ անախորժություններ հրահրելու նպատակ ուներ: Այդ նպատակը փաստորեն չհաջողվեց իրագործել:

Հիշյալ կազմակերպության ներկայացուցիչներն, իհարկե, ասում էին, որ իրենց կարգախոսը կամ շարժումը տարվա վրա է տարածվում: Սակայն պարզորոշ նկատելի է, որ առաջնորդների ու ակտիվիստների՝ ազատության մեջ հայտնվելուց հետո էլ հիշյալ կազմակերպությունը պասիվ է:

Բայց եթե տվյալ լուսանցքային կազմակերպությունից հայացքը շեղենք եւ դիտարկենք քաղաքական դաշտի ընդդիմադիր տիրույթն ամբողջությամբ, ապա այստեղ էլ առանձնապես ակտիվություն ու շարժ կարծես չկա:

Համենայն դեպս նկատելի չէ, որ ընդդիմադիր տրամադրություններ ու դիրքորոշում ունեցող տարատեսակ ուժերի գործունեությունը տեղավորվի որեւէ ամբողջական ու համակարգված օրակարգի շրջանակներում: Իսկ ակտիվության բռնկումներն էլ գերազանցապես կապված են այս կամ այն ընթացիկ հարցի շուրջ ծավալվող քննարկումների հետ: Ինչպես, ասենք, շահութահարկի եւ եկամտահարկի մասին օրենքներում փոփոխությունների նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկման դեպքում ականատես եղանք:

Ուշադրություն գրավող հանգամանքներից մեկն էլ այն է, որ, ի տարբերություն անցյալ տարվա, երբ ընդդիմադիր տիրույթում առկա էին «եռյակը» («քառյակը») եւ մյուս ուժերը, ապա այժմ խայտաբղետ տեսարան է: «Եռյակը» տարրալուծվեց բոլորին հայտնի զարգացումների հետեւանքով, ի լրումն, ի հայտ եկան եւ դեռ կգան նոր գործող ուժեր: Այսինքն՝ ընդդիմադիր ճամբարը բաժանված է բազմաթիվ մանր վրանների, որոնցից յուրաքանչյուրն իր «օրվա ռեժիմն» ունի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031