Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» գործ. մի մասը սառը զենք է համարվել, բայց մեծ մասը չի համարվել. «168 ժամ»

Մայիս 12,2015 12:11

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գեւորգ Սաֆարյանն օրերս հրավիրվել են նախաքննությունն իրականացնող մարմին։

Նրանց պաշտպաններից Հայկ Գրիգորյանը երեկ ասաց, որ նրանք հրավիրվել էին ծանոթանալու նշանակված փորձաքննության եզրակացությանը։

«Առգրավված առարկաների փորձաքննություն էին նշանակել որոշ ժամանակ առաջ։ Այդ փորձաքննության արդյունքներն էին եկել։ Արձանագրվել էր, որ առարկաների մեծ մասը սառը զենք չի հանդիսանում։ Փայտե մահակներ, խոհանոցային դանակներ, արվեստի գործ ներկայացնող դանակներ… բոլորը սառը զենք չէին։ Մի մասը, իհարկե, սառը զենք է համարվել, բայց մեծ մասը չի համարվել։ Դրան են ծանոթացրել,- ասաց փաստաբանը։

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ փորձաքննության եզրակացությունն էական նշանակություն չի կարող ունենալ քրեական գործի համար. «Լինեին սառը զենք թե չլինեին, բան չէր փոխվելու հոդվածից ու այդ մեղադրանքից։ Դրա համար էական բան չէր փոխվի»։

Փաստաբանը տեղեկացրեց, որ նշանակվել է եւս մեկ փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք սոդայի տուփի պարունակությունը սոդա՞ է, թե՞ այլ նյութ։ Նշանակված այս փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ քրեական գործը կարճելու մասին միջնորդություն է ներկայացրել դատախազին. «Կարծում եմ, որ այս փորձաքննություններից հետո ավելի մեծ է հավանականությունը։ Առարկաների մեծ մասը, որոնք գործում կային, արդեն վերաբերելի չեն այդ գործին, այդ հոդվածին»։

Հարցին, թե ի՞նչ հիմքով է ներկայացրել գործը կարճելու մասին միջնորդությունը, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Հիմնականում այն է, որ գործով ձեռք բերված որեւէ ապացույց այդ հանցագործության մասին ուղղակի չի վկայում, չի ապացուցում։ Ու նաև սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, որովհետեւ 20-ից ավելի վկա են հարցաքննել, բոլոր վայրերում խուզարկություններն արված, ավարտված են։ Նոր դրվագներ չկան, որ պետք է բացահայտեն, այսինքն՝ նոր ապացույց ձեռք չեն բերելու հավանաբար։ Դրա համար գործի հետագա ընթացքն արդեն իրատեսական չէ»:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031