ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի ապրիլին, մարտի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում։ Ըստ ԱՎԾ–ի՝ սա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների 1.5 տոկոս գնանկմամբ։ Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները չեն արտացոլում իրականությունը:
Նա հայտարարեց, որ ինքը երբեւիցե վիճակագրական ծառայության ներկայացրած թվերին չի վստահել։ «Իրենք գների ինդեքսի այդ զամբյուղը հաշվում են իրենց համար մատչելի, հարմար գների տեսանկյունից, ապրանքատեսակների կտրվածքով։ Բոլոր դեպքերում, բնականաբար, ստացված թվերը չեն արտացոլում այն իրական վիճակները, որոնք մենք ունենք կյանքում։ Այս առումով զավեշտալի է, երբ քաղաքացին պարզապես չի կարողանում ամենահասարակ ապրանքատեսակների կտրվածքով գնումներն իրականացնել։ Կյանքը նայեք»,- հորդորեց Բոստանջյանն՝ ընդգծելով, որ մենք ունենք բնակչության խոցելի շատ մեծ շերտ։
Նրա խոսքերով երկրի իշխանությունները փորձում են ամեն կերպ մեզ սնել այնպիսի թվերով, որոնք երբեւիցե հավատ չեն ներշնչում։
«Ժողովուրդ»-ը տնտեսագետից հետաքրքրվեց՝ առաջիկայում մեր երկրի տնտեսությունում ինչպիսի՞ զարգացումներ կարելի է ակնկալել։ Ի պատասխան՝ Բոստանջյանն ասաց. «Զարգացումների մասին ամաչում եմ խոսել։ Հիմա մեր երկրի տնտեսությունը գտնվում է խորը, մահացու, դագաղային լռության մեջ։ Երկրի ղեկավարները մի՞թե չեն կարողանում դա հասկանալ, թե՞ ձեռքները լվացել են այս երկրից։ Եվ այս վիճակում սպասել մի հրաշքի, առնվազն միամտություն կլինի»։
Կարդացեք նաև
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում