Ռուսաստանի ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագետները Հայաստանի սարերում անցկացվող զորավարժությունների ընթացքում կփորձարկեն պայմանական հակառակորդի ռադիոտեխնիկան խլացնելու իրենց ունակությունները: Այս մասին, ըստ «Ria»-ի, այսօր հաղորդել են Հարավային ռամական օկրուգի մամուլի ծառայությունից:
3 օր տեւող հավաքների ընթացքում մասնակիցների հետ հատուկ դասընթացներ կանցկացվեն, որոնց ընթացքում կուսումնասիրվեն ժամանակակից ռազմական տեխնիկաները, որոնք նոր են բերվել Հարավային ռազմական օկրուգի բազա: Մասնավորապես ուշադրություն կդարձնեն դրանց կարողություններին եւ բարձր լեռնային շրջանների ու տաք կլիմայի պայմաններում պայմաններում գործողության կարգին:
Գործնականում զինծառայողները կկիրառեն խափանող ռադիոկայանների տեղակայման իրենց ունակությունները, կհավաքեն ստացված տեղեկատվությունը եւ կվերլուծեն այն:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ