Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի թանկացումը մարդկանց փողոց կհանի՝ իշխանության ախորժակը զսպելու (տեսանյութ). Ա1+

Մայիս 12,2015 11:40

Հայաստանում էլեկտրաէներգիան կարող է թանկանալ մինչեւ 17 դրամով։ ՀՀԿ պատգմավոր Վարդան Այվազյանը դրա համար հիմքեր տեսնում է. «10 դրամ թանկանալու պարագայում դոլար-դրամ հարաբերության մեջ 1,7 մլրդ ամբողջ համակարգը գնում է մինուս: Որեւէ այլ ծախսի փոփոխություն չկա»:

էլեկտրաէներգետիկ համակարգի 5 խոշոր արտադրող կայան դիմել են ՀԾԿՀ՝ սակագինը բարձրացնելու նպատակով: ՀԷՑ-ն առաջարկել է 17 դրամով թանկացնել սակագինը` դարձնելով 58 դրամ 93 լումա։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փաստում է. «Ցանկացած թանկացում բերում է սպառողների պակասի: 1 տոկոս թանկացումը մեկ տոկոս սպառողի թիվ է պակասեցնում: Եթե հանկարծ այս թանկացումն էլ լինի, որը շղթայական ռեակցիայով տանելու է բոլոր ապրանքների թանկացման, բիզնեսի ոչնչացմանը, եւ դրա արդյունքում արտագաղթին, երկրի հերը կանիծվի, ու երկիրն ուղղակի կզրկվի իր տնտեսությունից»:

Վարդան Այվազյանը համոզված է` կառավարությունը կսուբսիդավորի սոցիալապես անապահով խավերին:

ՀԱԿ խմբակցության քարտուղարը մի քանի օր առաջ է Լոռու մարզից վերադարձել։ Ամբողջովին գազաֆիկացված գյուղերը գազ չեն վառում, թանկ է, նույնն էլ կլինի էլեկտրաէներգիայի պարագայում. «Փայտ են վառում, ոչնչացնում են անտառը: Ոչնչացնում են անխնա ձեւով: Ու իշխանությունները տեղյակ են ու համաձայնեցված են անում»:

Սակագնի թանկացման դեմ նախաձեռնող խումբ է ստեղծվել` հայտարարելով, որ փողոց է դուրս գալու` բողոք ակցիաների. «Կամ քաղաքացին դրա դեմն առնելու է, քանի որ մենք ԱԺ-ում չունենք այն ուժը, որ սրա դեմն առնի, քաղաքական ուժերն այն պիկի վրա չեն, որ կարողանան իշխանության ախորժակը զսպել»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031