Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գազի Հովոյի» եւ Հովիկ Աբրահամյանի հակամարտության հերթական փո՞ւլը. «Հայկական ժամանակ»

Մայիս 12,2015 11:24

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի երբեմնի ոխերիմ թշնամին՝ Հովհաննես Ղազարյանը, նույն ինքը՝ Գազի Հովոն, որը նախկինում «ՀայՌուսգազարդի» Արարատի մարզի մասնաճյուղի տնօրենն էր, որոշել է Արտաշատու իշխանափոխության անել։

Անցյալ շաբաթ տեղեկացրել էինք, որ հունիսի 7-ին նշանակված Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են Արգամ Աբրահամյանը՝ վարչապետի որդին, Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, եւ Գարեգին Համբարձումյանը՝ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Յուվեցի Կարոյի հորաքրոջ որդին։

Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, հեռուն գնացող ծրագրեր ունի, իշխանական շրջանակներում մի քանի տարի է խոսում են, որ նա ցանկանում է  որդուն Արտաշատի քաղաքապետ, այնուհետեւ՝ Արարատի մարզպետ դարձնել։

Գազի Հովոյի առաջադրումը, սակայն, սպառնում է լուրջ խոչընդոտ դաոնալ այս ծրագրի իրականացման ընթացքում՝ չնայած, որ անկուսակցական Արգամ Աբրահամյանի թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն։ Աբրահամյան եւ Ղազարյան ընտանիքները մարզում պարբերաբար բախումներ են ունեցել, երբեմն՝ զինված։ Լարվածությունը նրանց միջեւ գագաթնակետին էր հասել 2010-ի գարնանը, երբ Հովիկ Աբրահամյանի որդին եւ եղբորորդին իրենց ընկերների հետ, նախ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսի ծառայության մեքենաների վարորդներին, առեւանգել այդ մեքենաներն ու այրել, հետո կրակահերթեր բացել Ղազարյանների տան վրա, որից հետո Գազի Հովոյի որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն եւ կրակել նրա մեքենայի վրա։ Ոստիկանությունը, որ խնամքով թաքցրել էր այրված ավտոմեքենաները եւ փորձում էր կոծկել միջադեպը, ստիպված եղավ քրեական գործ հարուցել։ Արդյունքում Գազի Հովոն հեռացավ երկրից եւ նրա հանդեպ հետախուզում հայտարարվեց։ Նրան պատկանող ընկերություններում ստուգումներ ու զանազան ճնշումներ սկսվեցին:

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, սակայն, որն, ի դեպ, Գազի Հովոյի ազգականն է, հաշտեցրեց ընտանիքներին, եւ Հովհաննես Ղազարյանը վերադարձավ Հայաստան։ Քրեական գործն էլ կարճեցին։ Հին պատմությունները, սակայն, կարծես թե չեն մոռացվել։ Երեկ, երբ զանգահարեցինք Հովհաննես Ղազարյանին, նա նյարդային տոնով ասաց. «Հանգիստ թողեք ինձ, ես իմ ծրագրերը ունեմ, իմ գործերը ունեմ, ցտեսություն»։ Եվ անջատեց հեռախոսը:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.hraparak.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031