Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվածներից որեւէ մեկը իր ցուցմունքում Սուրեն Խաչատրյանի որդու անունը չի գրել. «Ժողովուրդ»

Մայիս 12,2015 11:18

Ո՞րն էր խնդիրը, որ Սուրեն Խաչատրյանի որդուն ավելի շուտ չէին հրավիրում հարցաքննության։ Բանն այն է, որ թեեւ հանրության շրջանում տարածված են նրա մասնակցության մասին լուրերը, սակայն փաստացի գործում չկան էական փաստեր, որ նա մեղավոր է։

«Ժողովուրդ»-ին այս ծեծի գործով անցնողների ցուցմունքներից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ, հարցաքննվածներից որեւէ մեկը իր ցուցմունքում Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի անունը չի գրել եւ չի պատմել, որ կոնկրետ նա է ծեծել Հարութ Զաքարյանին կամ որեւէ մեկ այլ անձի։

Թե ինչն է պատճառը, որ որեւէ մեկը նման բան չի գրել, մի քանի վարկածներ կան։

Չի բացառվում, որ գործով անցնողները պարզապես վախեցել են անուններ տալ՝ հետագայում Սուրեն Խաչատրյանի կողմից չհետապնդվելու եւ հանգիստ ապրելու մղումով։

Չի բացառվում նաեւ, որ չկա կոնկրետ որեւէ փաստ, որ հենց Տիգրան Խաչատրյանն է անձամբ դաժանորեն ծեծել Հարութ Զաքարյանին, որի հետեւանքով երիտասարդը կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ։

Եվ, վերջապես, ամենահավանական վարկածն այն է, որ այս գործով անձինք իրենց ցուցմունքում Տիգրան Խաչատրյանի անունը չեն տալիս, քանի որ վստահ են, որ միեւնույև է՝ ոչինչ չի փոխվի, եւ մարզպետի որդին պատասխանատվության չի ենթարկվի։

Տեղեկացանք նաեւ, որ Գորիսում էլ կան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մատնանշած «գողականներից»։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ծեծի մասնակից տղաներից շատերը, որոնք եղել են Հարութ Զաքարյանի թիմակիցները, ընդհանրապես հրաժարվում են ցուցմունք տալ՝ ասելով, թե իրենք ցուցմունք տվող չեն եւ այս հարցը իրենց ձեւով կլուծեն:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Եղբայրները կռվի ժամանակ թիմակիցներ չեն ունեցել, դա հաստատ։ Հակառակ դեպքում մարմնական վնասվածքով մենակ երկու եղբայր չէին լինի, կամ էլ նման աստիճանի վնասվածքներ չէին ստանա։ Երևի փորձում են սարքել կռիվ խմբերի մեջ, որ իբր դաժանություն չի եղել 50 vs 2 դեմ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031