Այսօր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ վաղ առավոտից «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հանդիպում պահանջելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Այդ ճանապարհով է անցնում նախագահի ավտոշարասյունը եւ նաիրիտցիները փորձեցին նրա առաջը կտրելով՝ Սերժ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել իրենց խնդրի վրա:
Մինչ նախագահի անցնելը նրա անվտանգության աշխատակիցները ակցիայի մասնակիցներից քիչ հեռու կանգնել էին, եւ նաիրիտցիները հույս ունեին, որ նախագահը գոնե այս անգամ իջնելու է մեքենայից, մոտենալու եւ իրենց լսելու է:
Կարդացեք նաև
Սակայն Սերժ Սարգսյանն անտեսեց բողոքի ակցիայի մասնակիցներին: Որքան էլ նրանք ցուցապաստառները թափահարեցին, գոռացին՝ «պարտքերի մարում», նախագահը որեւէ ուշադրության չարժանացրեց նրանց:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ