Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

3 տարվա ընթացքում էլէներգիայի սակագինը Հայաստանում աճել է ավելի քան 65 տոկոսով. «Հայկական ժամանակ»

Մայիս 12,2015 10:51

Կասկածից վեր է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հասարակական մեծ հնչեղություն է ստանալու։

Սակագնի վերանայման ժամկետներն էլ, թերեւս, պատահական չեն ընտրված։ Էլէներգիայի սակագնի բարձրացման հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կքննի, թերեւս, հունիսին, իսկ բարձրացումը ուժի մեջ կմտնի հուլիսից։ Դա այն ժամանակն է, երբ հայաստանցիների մի զգալի մասը գտնվում է արձակուրդում, Երեւանում շոգ է, մարդիկ այնքան էլ տրամադրված չեն զանգվածային միջոցառումների… Սա ստանդարտ «ներքաղաքական» հաշվարկ է։

Սակայն փորձը ցույց է տալիս, որ եթե «դեպքերն ու դեմքերը» ճիշտ դասավորվեն, կարող է նույնիսկ ամենաշոգ եղանակին գերազդեցիկ ընդվզում տեղի ունենալ, ինչպես եղավ, օրինակ, Երեւանի քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու անհաջող փորձի ժամանակ։ Հուլիսյան տապի ժամանակ մի այնպիսի, բառիս բուն իմաստով, համաժողովրդական ընդվզում պայթեց, որ իշխանությունները մինչ օրս դեռ խելքի չեն գալիս։ Հնարավո՞ր է արդյոք, որ էլէներգիայի թանկացման հեռանկարը եւս նման իրավիճակ ստեղծի։

Ուղեվարձի բարձրացման դեմ սկսված պայքարը աննախադեպ ուժգնություն ստացավ այն բանի պատճառով, որ իշխանությունները այդպես էլ չկարողացան տնտեսապես հիմնավորել դրա անհրաժեշտությունը։ Ի՞նչ կլինի էլէներգիայի դեպքում։ Արդյո՞ք շարքային միջին վիճակագրական հայաստանցուն կարող են համոզիչ հաշվարկ ներկայացնել, որ էլէներգիայի թանկացումը այլընտրանք չունի։ Թե որքա՞ն համոզիչ կլինի այդ հաշվարկը՝ կարելի է կանխատեսել մի քանի թվային համադրումներ կատարելով։

Սպասվում է, որ ՀԾԿՀ-ն մասամբ կբավարարի մեկ կիլովատ ժամ էլէներգիայի սակագինը մոտ 59 դրամ դարձնելու վերաբերյալ ՀԷՑ հայտը եւ կսահմանի այն 52– 53 դրամի սահմաններում։ Այլ կերպ ասած՝ էլէներգիան կթանկանա մոտ 10 դրամով։ Կստացվի, որ ընդամենը երեք տարվա ընթացքում էլէներգիայի սակագինը Հայաստանում աճել է ավելի քան 65 տոկոսով։ Հայաստանում ոչ մի ապրանք կամ ծառայություն այս ընթացքում չի թանկացել 65 տոկոսով։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031