Մայիսի 11-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդների կողքին» շարժման` «Երիտասարդները հանուն բարեփոխումների» խորագիրը կրող երկրորդ համաժողովը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, կրթական և երիտասարդությանը հուզող հարցեր:
«Երիտասարդների կողքին» շարժման վարչությունը հաստատեց նաև շարժման հետագա գործողությունների պլանը:
Հաշվի առնելով երկրում տիրող օրեցօր վատթարացող իրավիճակը, քաղաքական դաշտի հանդեպ ձևավորված քաղաքացիների անվստահությունը և փետրվարյան իրադարձություններից հետո ոչ իշխանական ուժերի միավորման ապաակտիվացումը` «Երիտասարդների կողքին» շարժման վարչությունը որոշում կայացրեց իր հետագա գործունեությամբ սատարել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը:
«Երիտասարդների կողքին» շարժում