Այս օրերին «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության անդամները նորից գործի են անցել, նրանք գիշեր ու ցերեկ մի բանի մասին են մտածում՝ ինչպես պայքարել, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը մերժի ՀԷՑ-ի թանկացումների հայտը եւ վերջապես իրենց հետ հաշվի նստի։ Էլեկտրաէներգիայի թաևկացմաև դեմ հանրային քննարկումները մեկնարկել են։
Առաջինը տեղի ունեցավ Մաշտոցի պուրակում։ Հավաքվել էին երիտասարդներ, ովքեր փորձում են գտնել պայքարի նոր ձեւ, նրանք հոգնել են բողոքի ակցիաներից, ոստիկանների հետ բախումներից եւ թռուցիկներ բաժանելուց։
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով։ Ընկերությունն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով։
Հիշեցնենք նաեւ, որ ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը 3.85 դրամով թանկացել էր 2014-ի օգոստոսի 1-ից։
Կարդացեք նաև
Քննարկման մասնակիցներից Արմեն Վարդանյանն առաջարկեց ճնշումներ գործադրել իշխանությունների վրա, որպեսզի թանկացումը տեղի չունենա։ Նա ասում է, որ պետք է իրազեկեն մարդկանց, զանգվածային միջոցառումներ կազմակերպեն ՀԾԿՀ-ի, կառավարության շենքի դիմաց եւ այլ վայրերում։
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում