Ազատամարտիկների դաշինքի համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը ասաց, որ ապրիլի 24-ից հետո իրենք մի քանի նիստ են ունեցել եւ հստակեցրել են, որ իրենց դաշինքի ռազմավարությունը չի փոխվել, եւ իրենց համար որպես առաջնային խնդիր շարունակում է մնալ շուտափույթ իշխանափոխության հարցը։
«Բայց էստեղ ուրիշ խնդիր կա. կարծես թե քաղաքական դաշտում մենակ ենք մնացել, այսինքն՝ էն ակտիվությունն ու մաքրությունը, ես որ տեսնում եմ Ազատամարտիկների դաշինքի մեջ, էսօր շատ քիչ քաղաքական ուժերի մեջ կարելի է տեսնել»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք անընդհատ բանակցությունների մեջ են
տարբեր ուժերի հետ՝ հստակեցում մտցնելու, թե քաղաքական որ ուժերն են, որոնք պատրաստ են սահմանադրական ճանապարհով, քաղաքական ակցիաների միջոցով կարճ ժամանակում հասնել իշխանափոխության։
Հակոբյանը, սակայն, չցանկացավ այս պահին նշել, թե կոնկրետ որ ուժերի հետ են բանակցում՝ նշելով, որ իրար հետ համաձայնության են եկել, որ դրա հետ կապված՝ դեռեւս հայտարարություններ չանեն։ Միայն նշեց, որ այդ ուժերի մեջ կան նաեւ խորհրդարանական ուժեր։
Կարդացեք նաև
Իսկ գործնական քայլեր ե՞րբ կարելի է սպասել իրենցից, ասաց, որ հստակ ժամկետներ չի կարոդ նշել. «Ընդհանրապես, կոնկրետ ժամկետով չէ, իրականում ժամանակը ցույց տվեց, որ մենք ժամկետներ ասացինք ու փաստի առաջ կանգնեցինք»։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում