Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի 62-ամյա բնակիչը պնդում է, որ թեմի առաջնորդն իրեն «ծեծել է տվել». NEWS.am

Մայիս 11,2015 20:50

Սյունիքի մարզի Վերին Շեն համայնքի 62-ամյա բնակիչ Սերյոժա Միրումյանը պնդում է, որ մի խումբ երիտասարդներ իրեն ծեծի են ենթարկել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ցուցումով: NEWS.am-ի հետ զրույցում Սերյոժա Միրումյանը պատմեց, որ իր ու տեր հոր միջեւ վիճաբանություն է սկսվել  եկեղեցու տարածքում չծխելու հարցի շուրջ:

«Իմ եւ հարեւանիս ոչխարները մտել են բակ, ծխախոտը ձեռքիս գնացի եկեղեցի ոչխարներին դուրս բերելու՝ հանդիպեցի տեր հորը: Ասում ա՝ պապիրոսդ դեն գցի, ասեցի՝ դու ով ես, որ ինձ ասես պապիրուսդ դեն գցի: Ես էլ չէի ճանաչում իրեն, չգիտեի, որ տեր-հայր ա: Ասում ա՝ հեսա գյուղապետին զանգեմ, ասում եմ՝ քեզ էլ, գյուղապետիդ էլ: Որ իմանայի՝ տեր հայր ա, սուս կանեի»,- պատմեց Սերյոժա Միրումյանը ՝ նշելով, որ տեր հայրը քաղաքացիական հագուստով է եղել:

Սերյոժա Միրումյանի խոսքով՝ իրենք վիճել են, վիրավորական խոսքեր, հայհոյանքներ ասել միմյանց հասցեին, ինչից հետո տեր հայրը հեռացել է, որոշ ժամանակ անց վերադարձել երեք հոգու հետ, որոնք էլ ծեծել են իրեն: Տղամարդու խոսքով՝ կռվին միջամտել է որդին, հետո նաեւ համագյուղացիները: «Տեսա՝ մի մաշինա մի 5-6 հոգի եկել էին, հարձակվեցին ու տուր թե կտաս»,- ասաց Սերյոժան:

Տեր Մակար վարդապետ Հակոբյանը ժխտում է, թե իր ցուցումով են ծեծել գյուղացուն: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գյուղացիներն են ծեծել Սերյոժա Միրումյանին այն պատճառով, որ նա հայհոյել է տեր հորը

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031