Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ԲԿ-ի տնօրենի «վտանգավոր» պաշտոնի 5 թեկնածու

Մայիս 11,2015 20:40

Մայիսի 27-ին Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ տեղի կունենա:  Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկություններով՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի 5 հավակնորդ ներկայացրել է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Մրցույթում հաղթած թեկնածուներից մարզպետ Հովիկ Աբովյանը կնշանակի Իջեւանի ԲԿ-ի նոր ղեկավարին: Թեկնածուների մեջ կան Տավուշի մարզի, նաեւ Երեւանի բնակիչներ:

Հավելենք, որ Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեններ Հրաչյա Ներսիսյանի եւ վերջինիս փոխարինած Վազգեն Մարգարյանի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ԲԿ-ի ֆինանսական միջոցների տնօրինման հետ կապված խախտումների համար: Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը «վտանգավոր» է, սակայն կամ «ձգում է» վերոհիշյալ 5 թեկնածուներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031