Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Դեյվիս. «Էներգոխնայողությունների ներդրումն ավելի կենսական է»

Մայիս 11,2015 19:45

«Դրական երեւույթ եմ համարում, երբ էլեկտրաէներգիայի սակագինը մոտենում է իրական արտացոլանքին, դրա հետ մեկտեղ պաշտպանելով սոցիալապես խոցելի խմբերին»,- մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին:

Հիշեցնենք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը առաջարկում է էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բարձրացնել 17.8  դրամով, այսինքն՝ դարձնել 58.93 դրամ, ներկա 41.85 դրամ սակագնի փոխարեն:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը հավելեց, որ չափազանց կարեւոր է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագինը որոշելու ժամանակ հավատարիմ մնա համապատասխան մեթոդաբանությանը:

«Նաեւ չափազանց կարեւոր է, որ համապատասխան միջամտությունները կատարվեն բնակչության խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը իրականացնելու համար: Բայց հիմնական հարցը հետեւյալն է, որ Հայաստանը շարունակի ներդրումներ կատարել էլեկտրոհամակարգում, լինի դա էներգոարտադրությունը, էներգոբաշխումը եւ նրա էներգետիկ կարողությունների հզորությունը: Հայաստանի պետական պարտքը իր կարողությունների հանդեպ հասել է արդեն 50 տոկոսի եւ պետական պարտք վերցնելու կարողությունները անվերջ չեն. Ինչ-որ պահ է գալիս, երբ սահմանափակվում է պետության՝ արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը: Այսպիսով՝ եթե ցանկանում եք այդ ենթակառուցվածքում ներդրումներ կատարվեն, ապա անհրաժեշտ է նաեւ մասնավոր հատվածին ներգրավել: Մասնավոր հատվածին ներգրավելու համար անհրաժեշտ է, որ սակագնային քաղաքականությունը հաշվի առնեք: Մենք չենք ցանկանում անտեսել սակագնի բարձրացման բացասական կողմը, բայց դրա հետ մեկտեղ մենք չենք կարող անտեսել այն կարեւորությունը, որը տնտեսապես ձեռնտու է էներգոխնայության ոլորտում ներդրումներ անելուն: Էներգոխնայողությունների ներդրումն ավելի կենսական է»,- հայտարարեց նա:

Նա նշեց, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է մասնավոր հատվածի հետ մեկտեղ ներդրումներ կատարել վերականգնողական էլեկտրոէներգիայի հատվածում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031