Մայիսի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորչի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում դիակ կա:
Ըստ ոստիկանության, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում վիճաբանել է 50-ամյա Ահարոն Կարապետյանի հետ և բռունցքով հարվածել նրան: Տուժողը կորցնելով հավասարակշռությունը՝ գլխով դիպել է պատին և մահացել: Հիշեցնենք, որ Ահարոն Կարապետյանը հայտնի վիրաբույժ էր, աշխատում էր «Երևան» բժշկական կենտրոնում (նախկինում` 6-րդ հիվանդանոց):
ՀՀ Ոստիկանություն